ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնում է, որ Բագրատ Սրբազանին էր այցելել։ Նրա խոսքով՝ այս օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում, և նույնիսկ կալանավորման ժամանակը պատահական չէր ընտրված։
Աբրահամյանը գրում է, որ իշխանությունը ընտրություններին նախապատրաստվելիս կազմել է կալանավորման ենթակա դեմքերի, ճնշման ենթակա գործարարների և մարզերում հեղինակություն ունեցող անձանց ցուցակներ։ Նա հավելում է, որ Սրբազանի վճռականությունը բանտից էլ իմպուլսներ է հաղորդում ընդդիմության պայքարին՝ նշելով. «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։










