«Ժողովուրդ ջան ուշանում ենք»,-Հրազդանում հանդիպման ժամանակ քարտեզ խնդրող քաղաքացիներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շտապելով մի քանի մետր հեռու բացօթյա ընդմիջում անելու։
Թիկնապահների հետևում, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ Փաշինյանը և ՔՊ քարոզչական թիմը սկսեցին գառի խաշլամա ուտել։
«Էս որտեղի՞ գառ ա»,-հետաքրքրվեց Փաշինյանը և մի կտոր դրեց հրազդանցի Սասուն Միքայելյանի ափսեի մեջ՝ ասելով՝ էս լավ կտորը քեզ։
Հասցրեցին բերել նաև խորովածը և այդ ողջ ճաշկերույթին կողքից հետևում եին քաղաքացիները և երեխաները։










