ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)


ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Մայիս 26 13:36 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մայիս 28-ի ռազմական շքերթի մասին դիտարկումներ է արել։

«Կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը.

քաղաքացու նոր զինատեսակներով «աչք շոյելուց» բացի, ո՞վ պետք է տա մասնագիտական գնահատականը.

Նիկոլի սելֆիի փայտիկ դառած ՍՈՒ 30-երի օրինակով ո՞նց հավատալ սրանց գնումների որակին, լիարժեքությանն ու արդյունավետությանը.

ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ, դժբախտաբար...

Դեռ չեմ անդրադարձել այս իշխանության «հպարտություն» 2019-ին #բացզրույկիցբալկոնից ՕՍԱ-ԱԿԱ համակարգերի ձեռքբերման խայտառակությանը, որի առիթով իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը ժամանակին գրություն է ուղարկել դատախազություն...

Փառք Հայոց բանակին՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորին։

Հավերժ հիշատակ մեր նահատակներին...»,- ընդգծել է Մանուկյանը։