«Ինչ էլ ցույց տա՝ անհրաժեշտության դեպքում չի օգտագործելու թշնամու դեմ»․ Արսեն Ջուլֆալակյան


«Ինչ էլ ցույց տա՝ անհրաժեշտության դեպքում չի օգտագործելու թշնամու դեմ»․ Արսեն Ջուլֆալակյան
Մայիս 25 23:18 2026

Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

 

 

«Կապիտուլյանտ պատուհասի/քպ-ի կազմակերպած շոու-զորահանդեսը նույնն է, ինչ սերիական մարդասպանի կողմից կազմակերպած, իր իսկ զոհերին նվիրված հիշատակի երեկոն՝ գեղեցիկ երաժշտությամբ և ճոխ հյուրասիրությամբ:

 

Մասնակցել նման խեղկատակության,թե ոչ՝ որոշեք ինքներդ:

Ի դեպ, հերթական անգամ ձեզ խաբելու համար ինչ էլ ցույց տա, միևնույն է, անհրաժեշտության դեպքում չի օգտագործելու թշնամու դեմ:

Ապացույց՝ ամբողջական Արցախի և Հայաստանի տարբեր մասերի հանձնումը՝ հսկայական զինտեխնիկայով հանդերձ…

Հ.Գ. Նկարում ժամանակներն են, երբ ունեինք իրական ռազմական շքերթ»: