Տուրիստները ո՞ւր են, զբոսնեցիք, տուրիստ չկա․ Նարեկ Կարապետյանը՝ Ստեփանավանում


Տուրիստները ո՞ւր են, զբոսնեցիք, տուրիստ չկա․ Նարեկ Կարապետյանը՝ Ստեփանավանում
Մայիս 25 19:22 2026

 «Ոնց որ դրախտի պատկերը լինի, դրախտը սենց ենք պատկերացնում՝  արևը խփում է, դաշտերը՝ կանաչ»,- այսպես իր ելույթն սկսեց Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Նրա խոսքով՝ Ստեփանավանն ունի մեծ պոտենցյալ տուրիզմի զարգացման համար, սակայն այս ռեսուրսը չի օգտագործվում։

«Տուրիստները ո՞ւր են, ո՞ւր են տուրիստները, զբոսնեցիք, տուրիստ չկա։Ամեն ինչ կա, մարդիկ, ամենաբարի, ամենահյուրընկալ մարդիկ են, բնությունն ամենալավն է, կլիման՝ ամենալավը, Դենդրոպարկը կա, պատմական հիշողությունը կա, տուրիստը ո՞ւր է։ Գիտե՞ք ուր է տուրիստը։ Տուրիզմով  չեն զբաղվել, տուրիստներին այստեղ բերելու մասին, չեն մտածել։ Մտածել են մի 2 թեթև գործ անել, ասֆալտ անել, ժողովրդի ուշադրությունը դրա վրա շեղեն։ Ժողովուրդ, մենք ոսկու պարկի վրա նստած ենք, բայց աշխարհում ամենաշատ եկամուտը տուրիզմն է բերում։ Ոսկու պարկի վրա Ստեփանավանը նստած է, ու էդ պարկի կողքը գարի է ման գալիս»,- ավելացրեց Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ պետք էր 8 տարվա մեջ մշակել տարածաշրջանային զարգացման մոդել։

 «Այստեղ հազարավոր մարդիկ էին գալու, այստեղ տասնյակ լեզուներ էինք լսելու, բայց այդ ամեն ինչի փոխարեն որոշել են գան, միկրոֆոնով գյուղերում քայլեն, ու Սամվել Կարապետյանի անունը տան։ Իբր իշխանություն են։ Իշխանությունն իր կատարած գործերից պետք է խոսա, ի՞նչ եք արել, մի քանի մետր ասֆալտ են արել, ասֆալտչիկ չենք ընտրում, վարչապետ ենք ընտրում, վարչապետը հարստացնելու է Հայաստանը։Մեզ պետք է վարչապետ, մեզ պետք է երկրի ղեկավար, որ հարստացնի Հայաստանը, որ մեր երկիրը իրապես հարուստ լինի, որ մեր քաղաքացիները պետության հույսին չլինեն, մարդիկ գան ստեղ վայելեն»,- շարունակեց ելույթը Նարեկ Կարապետյանը։