ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ կապերը խզել։
«Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարը՝ արձագանքելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է ընտրել։
«Հակառակը, մենք տրամադրված ենք, ուզում ենք ու ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները»,- հավելեց Միրզոյանը։










