Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից․ ՀՀ-ն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Ծառուկյան


Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից․ ՀՀ-ն արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Ծառուկյան
Մայիս 25 10:43 2026

Նախընտրական ջերմ ու անկեղծ հանդիպումները անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Այս անգամ Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։

Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից։ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի»,-գրել է Ծառուկյանը։