«Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես ծովից ծով Հայաստանը հետ է բերել». Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին


«Մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես ծովից ծով Հայաստանը հետ է բերել». Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին
Մայիս 23 19:30 2026

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանը ասելիք չունի, քարոզարշավին նորմալ ծրագիր էլ չի ներկայացնում։

«Այսօր ինքն ի՞նչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի»,- լրագրողներին ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահն անդրադարձել է նաև Փաշինյանի պահվածքին՝ նշելով՝ բոլորը հոգնել են դրանից։

«8 տարի ստելով՝ բերեց-հասցրեց ինչի՝ հողերի հանձնում, զոհեր, Ալիևին շնորհակալություն հայտնել ... Դա է իր արածը, ոչ մի ուրիշ բան չի կարող անել։

Մասնատված Հայաստանի մի նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես առաջվա ծովից ծով Հայաստանը հետ է բերել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։