Ուժեղ Հայաստանում բուհերն անվճար ու ապաքաղաքական են լինելու. Ղումաշյան


Ուժեղ Հայաստանում բուհերն անվճար ու ապաքաղաքական են լինելու. Ղումաշյան
Մայիս 23 15:40 2026

«Ուժեղ Հայաստանում կրթությունը ոչ թե նորաձև է լինելու, այլ պարտադիր և շատ բարձր մակարդակի։ Բարձրագույն կրթությունն անվճար է լինելու և ուսանողները ստիպված չեն լինելու աշխատել և մտածելու են միայն իրենց կրթության մասին, իսկ բուհերը ապաքաղաքական են լինելու»,-Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում  քարոզարշավի ժամանակ ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ 

Անդրադառնալով ուսուցիչներին՝ նա ասաց է, որ ուսուցիչներն են կերտում մեր ապագան և ուսուցիչը բարձրագույն արժեք է։ Իր խոսքում դիմելով ուսուցիչներին՝ Ղումաշյանը նշել է, որ բոլոր մարզերում ուսուցիչների աշխատավաձը բարձրանալու է 25 %-ով, իսկ Երևանում ամեն տարի 20%-ով։

Խոսելով Հայաստանի անվտանգության խնդիրներից՝ Ղումաշյանը հայտարարել է, որ զինծառայողները ամեն ամիս ստանալու են 40000 դրամ պարգևավճար,  իսկ  ժամկետային զինծառայությունը կդառնա մեկ տարի։