Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի․ «Հրապարակ»


Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի․ «Հրապարակ»
Մայիս 23 08:26 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Առողջապահության նախարար, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կին Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի քարոզարշավի գլխավոր դերակատարներից է դարձել՝ երբ պետք է, երգում է, երբ պետք է, պարում է, անխտիր հավանության է արժանացնում Փաշինյանի ամենավատ հայտարարություն-սպառնալիքները, փոխանակ մարդկանց առողջական խնդիրներով զբաղվի։Նա, լինելով մարդ փրկող ոլորտի ղեկավար, երկրորդում է Փաշինյանին՝ ոմանց «կենդանի» մնալու հրաշքից զարմացած։

 

Մեր իշխանական աղբյուրն ասում է, որ այդ ծառայությունները հենց այնպես չեն արվում, պարզվում է՝ նա մեծ ախորժակ ունի եւ ՔՊ-ի հաղթանակի դեպքում իրեն կառավարության նոր կաբինետում փոխվարչապետ է պատկերացնում։

 

Նրա մտերիմները պատմում են, որ Ավանեսյանը համարում է, թե ինքն այնպես է ծառայել, որ լիովին վաստակել է նախարարից ավելի բարձր ստատուս ստանալու պատիվը։