Պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք. Սամվել Կարապետյան


Պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք. Սամվել Կարապետյան
Մայիս 22 16:22 2026

Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք գնում ենք հաղթանակի, այս մասին հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

 

«Մենք իշխանությունը վերցնելու ենք: Մենք չենք քննարկում «եթե»-ներ, մենք քննարկում ենք երբ: Այդ «երբ»-ը լինելու է հունիսի 7-ին: Մենք չենք կարող երդվել Ալիևի անունով, մենք պարզ ներկայացրել ենք մեր ծրագրերը: Ժողովրդին հնարավորություն ենք տալիս որոշել մեր ցանկությունները, մեր մոտիվացիան և հնարավորությունները, որը նրանք կարող են համեմատել փողացի ղժղժոցի հետ»,- ասաց ընդդիմադիր գործիչը: