Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ փրթել չէ, այն հաշվարկ է՝ սեփական պետության շահերին չվնասելու. Շարմազանով


Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ փրթել չէ, այն հաշվարկ է՝ սեփական պետության շահերին չվնասելու. Շարմազանով
Մայիս 22 15:43 2026

Նիկոլը չի սերտել Մովսես Խորենացու դասը, դրա համար էլ ազգովի հայտնվել ենք էս խայտառակ վիճակում։

 

Փաշինյանն ասում է՝ իսկ ինչու՞ Զելենսկին չպիտի գար Հայաստան։ Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում ՌԴ, կամ ՌԴ նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

 

«Էս մարդը մինչեւ հիմա չի հասկացել, որ երբ ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ղեկավարներն այցելում էին Ադրբեջան կամ հակառակը՝ դա տրամաբանական է, քանի որ նրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ էին։

 

Ավելին, դժվար չէ կռահել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի համար դժվար է ու գրեթե անհնար է սահմանափակում դնել ում հետ հանդիպի, ում հետ՝ ոչ։

 

Ակնհայտ է, որ մեծ տերություններն ավելի մեծ ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգացումների վրա, քան՝ փոքր պետությունները։

 

Ու այստեղ դժբախտաբար գործում է՝ «что позволено Юпитеру,то не позволено быку» դեռեւս անտիկ աշխարհից եկող բանաձեւը։

 

Արտաքին քաղաքականությունը մեծ-մեծ փրթել չէ, այն հաշվարկ է՝ սեփական պետության շահերին չվնասելու հաշվարկ, որը Նիկոլը չունի։

 

Էդ խելքին էր էլի, որ 2018-ի մայիսի 8-ին ասում էր՝ իսկ ո՞վ է ասել, որ Արցախը գերտերություն չէ։

 

Բայց ընդամենը մի քանի տարի հետո ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

 

Էս մարդն այդպես էլ չհասկացավ, որ միջազգային հարաբերություններում կան քաշային կատեգորիաներ, եւ ամեն մեկը, ինչպես Մովսես Խորենացին կասեր՝ «ամեն մարդ իր վերմակի չափով պետք է մեկնի ոտքերը»։

 

Թե չէ մեր ինքնիշխան իրավունքն է՝ ում ուզենք կարող ենք ՀՀ-ում հյուրընկալել, ո՛չ ՌԴ-ի գործն է, ո՛չ էլ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի։ Հարցը նրանում է, թե հյուրերի գնալուց հետո ՀՀ-ն օգուտներ է քաղելո՞ւ, թե՞ անասելի վնասներ է ստանալու»,-գրել է նա։