Մեր ընտանիքի տղաները թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ աշխատել են, որ իրենք (Փաշինյանը, Պապիկյանը) չզոհվեն, լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հարցադրմանը, թե ինչո՞ւ Կարապետյան ընտանիքի տղաները չեն նահատակվել։
«Իրենք կենդանի մեռելներ են, իրենք ուրիշ ոչ մի խոսույթ չեն կարող տալ հասարակությանը։ Իսկ մենք առաջարկում ենք ծրագրեր, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր երկիրը, ինչպես կարող ենք ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Ուզում են, որ բոլոր ընդդիմադիր ուժերը զոհվեն»,-ասաց Կարապետյանը։
Նա առաջարկեց, որ Պապիկյանն ու իր ղեկավարած նախարարությունն ուսումնասիրեն ու տեսնեն, թե Կարապետյան ընտանիքի տղաներն ինչեր են արել։










