Միասին ամեն ինչ հնարավոր է. Գագիկ Ծառուկյան


Միասին ամեն ինչ հնարավոր է. Գագիկ Ծառուկյան
Մայիս 22 13:57 2026

Շիրակցիների ջերմ ընդունելությունն ու անկեղծ խոսքերը ինձ համար շատ կարևոր էին։ Գյումրիում և Ախուրյանում մարդիկ խոսում էին իրենց հույսերի, խնդիրների ու վաղվա Հայաստանի մասին՝ հավատով, որ լավ փոփոխությունները հնարավոր են։ Այդ մասին գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքի իր էջում։

«Մարդիկ այսօր հոգնել են բաժանումներից, սպառնալիքներից ու դատարկ խոստումներից։ Բոլորս ուզում ենք խաղաղ, ապահով ու բարգավաճ Հայաստան։

Շիրակն ու Գյումրին ինձ համար միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել։ Տարիների ընթացքում այստեղ միասին շատ աշխատանք է արվել, ու դեռ շատ անելիքներ ունենք։

Շնորհակալ եմ ձեր վստահության, աջակցության ու հավատքի համար։

Միասին ամեն ինչ հնարավոր է», - նշել է նա։