«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Տեւական ժամանակ է արցախցիները բախվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրին, ամիսներով նրանց դիմումները քնեցվում են անձնագրայիններում, հստակ պատասխաններ չեն տրվում, թե ինչու են ուշացնում քաղաքացիություն շնորհելու գործընթացը։Սակայն պարզվում է՝ նախընտրական շրջանում սայլը տեղից շարժվել է, մեզ պատմեցին, որ հնարամիտ արցախցիները անձնագրայինների աշխատակիցներին հավաստիացնում են, որ նիկոլական են, իշխանության աջակիցն ու պոտենցիալ ընտրողը եւ իրենց համար կարեւոր է մինչեւ հունիսի 7-ը հարցին լուծում տրվի, որ գնան ու ՔՊ-ին ձայն տան եւ շատ արագ ստանում են իրենց անձնագիրը։










