«Հայաստանը դրվել էր թակարդի մեջ». Փաշինյանը՝ 2020-ի պատերազմի, էմոցիաների և աղոթքը դադարեցնելու մասին


«Հայաստանը դրվել էր թակարդի մեջ». Փաշինյանը՝ 2020-ի պատերազմի, էմոցիաների և աղոթքը դադարեցնելու մասին
Մայիս 22 08:22 2026

Կարծում եմ՝ բնական է, որ 2020 թվականի իրադարձություններն էմոցիա էին պարունակում հասկանալիորեն, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 Հարցին՝ անձնական ի՞նչ ապրումներ է ունեցել պատերազմի ժամանակ՝ Փաշինյանը պատասխանեց. «Երևի վերջին գիտակցական կյանքում, առաջին անգամ երբ դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ, դա եղել է 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել։ Մի շաբաթ ո՛չ հաց եմ կերել, ո՛չ էլ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, դրանք են եղել։ Բայց հետո սկսել եմ մտածել՝ ինչ է տեղի ունեցել և ինչու։ Եվ հասկացել եմ, իհարկե, ոչ միանգամից, որ Հայաստանը ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ և այդ թակարդից պետք է դուրս գալ»։

 

 Փաշինյանը շեշտեց՝ ուրախ ու հպարտ է, որ իրեն հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից. «Էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ տեսնում եմ այսօր կոնկրետ մարդիկ լրտեսական տրամաբանության մեջ Հայաստանն ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։ Սա է ամբողջ պատմությունը։ Զարմանում եմ՝ մարդ կա՞ ում համար այս թեմաներն էմոցիոնալ չեն։ Եթե այդպիսի մարդ կա... ես չեմ զարմանա, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդն էմոցիա չունենա։ Կարծում եմ՝ բանտում էմոցիաները կամաց-կամաց կվերականգնվեն։ Այո, ես էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեզ համար։ Ինչի՞ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող եղած ժամանակ էմոցիոնալ չե՞մ եղել, առանց էմոցիայի մարդը կա՛մ տախտակ է, կա՛մ քյարփինջ է։ Ցավոք, մենք քաղաքական դաշտում տեսնում ենք այդպիսի բութ գործիքներ, որոնք օգտագործվում են տարբեր ուժերի կողմից»։