«Ես 2023-ին վայր եմ դրել մանդատս, չէի կարող 2024-ին փակ լսումների մասնակցել». Անդրանիկ Թևանյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը (Տեսանյութ)


«Ես 2023-ին վայր եմ դրել մանդատս, չէի կարող 2024-ին փակ լսումների մասնակցել». Անդրանիկ Թևանյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը (Տեսանյութ)
Մայիս 21 22:14 2026

ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը հերքել է Քննչական կոմիտեի մեղադրանքները:  

«Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ գործ է կարվել և մեղադրանք է առաջադրվել։ Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ կարդում ենք, որ իբր ես, որպես ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ապրիլին փակ աղբյուրներից ստացված լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ եմ փոխանցել և ի վնաս Հայաստանի՝ ինչ-որ գործողություններ իրականացրել ի վնաս արտաքին անվտանգության»,- ասել է նա։

Թևանյանը նշել է՝  գործը կարված է և անհեթեթ, քանի որ ինքը 2023 թվականին վայր է դրել  Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ուստի չէր կարող  2024 թվականին, պատգամավոր չլինելով, մասնակցել փակ լսումներին, ապա՝ իրեն վերագրվող արարքը կատարել՛

«Հետևաբար՝ գումարային և մնացած թեմաները անհեթեթություն են։ Քանի որ Փաշինյանն ինքը դավաճանությամբ է զբաղված, ուզում է ինձ ներքաշել այնպիսի գործընթացի մեջ, որի արդյունքում ինքն ամենաբարձրն է գոռալու «բռնեք պետական դավաճանին»,-ասել է Թևանյանը։