«Այս օրերին, ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Ժողովրդավարության մասին բարձր խոսողները այսօր չեն հանդուրժում այլակարծությունը, իսկ ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն ընդունում են ագրեսիայով ու ճնշումներով։ Բայց մարդիկ այլևս չեն ուզում ապրել ատելության և թշնամանքի մթնոլորտում։ Ոչ մի ապօրինի ձերբակալություն կամ քաղաքական հետապնդում չի կարող լռեցնել ժողովրդի ձայնը»,-նշում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա կոչ է անում չհուսահատվել և չկորցնել հավատը։
«Շատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ։ Մեր նպատակը հայ մարդու արժանապատվության, պետության նկատմամբ վստահության և ազգային միասնության վերականգնումն է»,-գրում է Ծառուկյանը։










