Իրենց վնգունը դուրս է գալիս, որովհետև ես ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները. Նիկոլ Փաշինյան


Իրենց վնգունը դուրս է գալիս, որովհետև ես ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները. Նիկոլ Փաշինյան
Մայիս 20 15:05 2026

«Իրանց կլանի անդամ շարքային հոսանքի տեսուչներ կան, որ նոր մի շաբաթ առաջ է բացահայտվել, որ երևանում 11 հատ բնակարան ունի և այդ մարդիկ խոսում են բարեգործության մաիսն»,-Լոռիում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե նախկինում ՀԷՑ-ը հավելագրումներ է արել մանկապարտեզների և ԶՈւ ստորաբաժանումների վրա։

«Այդ մարդիկ գող են էդ մարդիկ թալանչի են և նրանց վնգունը դուրս է գալիս, որովհետև ես ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները»,-հայտարարեց Փաշինայանը։

Հիշատակելով ՀՀ նախկին նախագահներին և Գագիկ Ծառուկյանին՝ Նա հայտարարեց. «Մենք իրար հետ իրենց հասցնելու են երկու բոթասի մակարդակին»։