Խնդրում եմ՝ Հայաստանի քարտեզով տորթ ընդհանրապես չանել. Փաշինյանը թույլ չի տվել կտրել Հայաստանի քարտեզի տեսքով տորթը


Խնդրում եմ՝ Հայաստանի քարտեզով տորթ ընդհանրապես չանել. Փաշինյանը թույլ չի տվել կտրել Հայաստանի քարտեզի տեսքով տորթը
Մայիս 14 17:41 2026

Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Հայաստանի քարտեզի տեսքով տորթով։ Սակայն Փաշինյանը թույլ չի տվել կտրել այն․ «Չենք կտրի էս տորթը, չկտրեք, որովհետև ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք կտա»,- ասել է նա՝ հավելելով. «Խնդրում եմ՝ Հայաստանի քարտեզով տորթ ընդհանրապես չանել»։

 
 

Նա առաջարկել է տորթերը պատրաստել սրտիկի ձևով կամ այլ կերպ, սակայն ոչ Հայաստանի քարտեզով․ «Ուտելու բաները Հայաստանի քարտեզով պետք չի»։