Ուզում ենք կերտել ուժեղ Հայաստան, անվտանգ Հայաստան, արժանապատիվ Հայաստան, համայն հայության Հայաստան: Այս մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, Տավուշի մարզում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Որ ասում եմ Հայաստան, փշաքաղվում եմ: Որ ասում եմ Հայաստան, թուրքն ո՞ւմ շունն է ընդհանրապես։ Պետք է պահել Հայաստանի Հանրապետությունը, առաջ Աստված»,-նշել է նա:










