Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ


Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ
Մայիս 14 16:38 2026

Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ:

«Մենք հավակնում ենք քվեարկության չգնացող ու բոլոր դեմ լինող մարդկանց ձայներին, որպեսզի փոշիացում չլինի։ Հույս ունենք հասնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք բոլորին դեմ են, իսկ մենք վստահ ենք` նրանք անցողիկ շեմից մի քանի անգամ շատ են»,- քարոզարշավի ժամանակ ասել է կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը։

Ընդգծել է, որ պետք է այնպես անել, որ խորհրդարանում որևէ ուժ չհատի 50 տոկոսից ավելին, որպեսզի ինչպես նախկինում և հիմա է` թագավորություն չլինի։