ՄԻԵԴ-ի որոշում ունենք, որտեղ հստակ արձանագրվում է, որ այն ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, տեղի է ունեցել պետության կազմակերպմամբ, ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա պետք է արձագանք ստանա։ Այդտեղ կա խնդիր, բայց կա նաև խնդիր մեկ ուրիշ կողմից. մարդիկ ինձնից են պատասխան պահանջում, և մարդկանց թվում է, թե ես, կուլիսային պայմանավորվածությունների մեջ ներգրավված, «ինդուլգենցիաներ» եմ բաժանում Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և մյուսներին։
Ես ասում եմ, որ արդարադատությունը պետք է հասնի։ Քաղաքական պատասխանատվությունը մնում է ինձ վրա, ՄԻԵԴ-ի որոշումը պետք է հասցեագրվի, մեղավորները պետք է պատժվեն։
Մարտի 1-ը բացահայտված է, որովհետև քրեական գործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան, և պարզ է, որ մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է, և նա պետք է պատասխան տա։
Ես չեմ միջամտում․ դա որպես քաղաքացի և քաղաքացիների ներկայացուցիչ՝ իմ ակնկալիքն է»,-ասաց նա։










