Դավիթ Իշխանյանը չի կարող Բաքվից ազատ արձակվել, երբ Դաշնակցությունն ասում է՝ «Ղարաբաղը հետ ենք բերելու», ագրեսիվ խոսույթ է. Նիկոլ Փաշինյան


Դավիթ Իշխանյանը չի կարող Բաքվից ազատ արձակվել, երբ Դաշնակցությունն ասում է՝ «Ղարաբաղը հետ ենք բերելու», ագրեսիվ խոսույթ է. Նիկոլ Փաշինյան
Մայիս 14 15:24 2026

Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե Հայաստանի քաղաքական խոսույթն ազդում է Բաքվում պահվող գերիների վերադարձի գործընթացի վրա։

«Տեսնում են, թե Դավիթ Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով հանդես գալիս, հիմա դա ազդո՞ւմ է ընդհանուր պրոցեսների վրա, իհարկե, ազդում է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ նույնը նաև Դավիթ Բաբայանի դեպքում է. նրա համախոհների խոսույթին էլ հետևում են Ադրբեջանում, ինչը կրկին ազդեցություն է թողնում։

«Եթե Դաշնակցությունը զարգացնում է այն միտքը, թե Ղարաբաղը հետ են բերելու, տրամաբանակա՞ն է, որ նույն քաղաքական ուժի ներկայուցուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա ու միանա այդ պրոցեսին։ Ո՞նց են հետ բերելու, պարզ է, չէ՞, որ դա կոնֆլիկտի խոսույթ է, որը ինչ-որ պահի բերելու է ինչ-որ մի դրսևորումի»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ չի կարող ՀՅԴ-ի ներկայացուցչի ազատության հարցում արդյունքի հասնել, թե Հայաստանում ՀՅԴ-ն ագրեսիվ, կոնֆլիկտային խոսույթ է օգտագործում։