Դատարանն արգելեց Խաչիկ Գալստյանի գործով վկաների հարցաքննությունը ուղիղ հեռարձակել


Դատարանն արգելեց Խաչիկ Գալստյանի գործով վկաների հարցաքննությունը ուղիղ հեռարձակել
Մայիս 14 12:34 2026

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով նիստը։

Պաշտպան Արսեն Բաբայանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր պետք է հարցաքննվեն վկաները, եթե, իհարկե, նրանք ներկայանան։ 

Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդեց, որպեսզի վկանների քննության փուլը չտեսանկարահանվի` հաշվի առնելով ռիսկը, որ հնարավոր է որոշակի գաղտնի տեղեկություններ հրապարակվեն:

Պաշտպանական կողմն էլ հայտարարեց, որ դեմ է առանց ուղիղ եթերի հեռարձակման վկաների հարցաքննությանը:

Դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարեց միջնորդությունը և վկաների հարցաքննության փուլի տեսանկարահանումը չթույլատրեց, սակայն թույլատրեց ձայնագրել այն:

Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Փետրվարի 26-ին դատարանի որոշմամբ, Խաչիկ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի։