Սա մեր վերջին հնարավորությունն է՝ ուժեղի հետ կլինենք ուժեղ, իսկ թույլի հետ՝ չենք լինի. Արման Նավասարդյան


Սա մեր վերջին հնարավորությունն է՝ ուժեղի հետ կլինենք ուժեղ, իսկ թույլի հետ՝ չենք լինի. Արման Նավասարդյան
Մայիս 13 23:48 2026

«Քվեարկելու եմ հանուն արժանապատվության, հանուն արժեքների, հանուն վաղվա ապագայի»,-նախընտրական քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստանին» միացած Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը՝ շեշտելով շատերի նման ընտրելու է Սամվել Կարապետյանին։

Նա նշեց, որ Հայաստանում և այլուր կարելի է տեսնել Սամվել Կարապետյանի արած գործը՝ ճաշակով, որակով, մնայուն։

«Ես հավատացած եմ որ նա իր հայրենանվեր գործը կշարունակի ոչ որպես բարերար, այլ որպես ճիշտ առաջնորդ, ուժեղ Առաջնորդ»,-մշակույթի գործիչը։

Հարցնելով, թե մեզնից առավել ով գիտի խաղաղության գինը՝ դերասանը շարունակեց.

«Բայց խաղաղություն մեկի հետ, ում համար Սևանը «գյոյչա» է, Երևանը՝ «իրեվան» է, Հայաստանը՝ «արևմտյան Ադրբեջա՞ն», սա՞ է խաղաղությունը։ Սա խաղաղություն չէ, այլ վախկոտի ու թույլի խոնրահում։ Ժամանակն է գնտնելու մեր արժանապատվությունը և շտկելու մեր ազգային ողնաշարը։ Պատասխանատու օր և անդառնալի պահ։ Վախենում եմ ասել, բայց թերևս սա մեր վերջին հնարավորությունն է՝ ուժեղի հետ կլինենք ուժեղ, իսկ թույլի հետ չենք լինի»։