2002թ.-ին լրագրող էիք, այնտեղ՝ ԱԺ-ի աստիճանների վրա ինձ խոսացրել եք. Թոշակառու կինը՝ Փաշինյանին


2002թ.-ին լրագրող էիք, այնտեղ՝ ԱԺ-ի աստիճանների վրա ինձ խոսացրել եք. Թոշակառու կինը՝ Փաշինյանին
Մայիս 12 23:01 2026

«Ես ձեզ սիրում եմ, պարոն Փաշինյան, ինձ ազատել են աշխատանքից»,-Շենգավիթում ընթացող քարոզարշավի ժամանակ լացակումած Նիկոլ Փաշինյանին դիմեց մի կին։

Փաշինյանը հորդորեց չհուզվել, այլ առաջարկեց լուսանկարվել ու շարժվեց առաջ։

Թաշակառու կանանցից մեկը  դիմեց փաշինյանին՝ «Դու իմ հոգևոր եղբայրն ես»։

Թոշակառուներից մեկից Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչքան է բարձրացել թոշակը և լսելով 10 հազար դրամը, ոգևորված շարունակեց հարցը. «Բա նախկինում ինչքա՞ն էիք ծախսում դեղորայքի վրա (ակնարկելով, որ առողջության ապահովագրությամբ այլևս դրա համար թոշակառուն չի վճարում)։

Թոշակառուն պատասխանեց «Ես առողջ եմ եղել»։

Շենգավիթում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եկած Սյունեցին էլ շնարոհակալություն հայտնեց, որ Առողջության  ապահովագրության շրջանակներում «ԷլիտՄեդ»-ի տնօրեն Իշխանյանը ձրի շականակագեղձի վիրահատություն է արել։

«Առողջոթյան ապահովագրությունը դրա մասին է, որ հիվանդները բժշկվեն, կույրերը տեսնեն»,-Աստվածաշնչից մեջբերում արեց Փաշինյանը։

Փաշինյանին մոտեցավ ԱԺ-ի նախկին հաշվապահ կինը և հիշեցրեց, որ լրագրող աշխատելու տարիներին շփվել է իր հետ. «2002-ին լրագրող էիք, այնտեղ՝ ԱԺ-ի աստիճանների վրա ինձ խոսացրել էիք»։