«Փաշինյանին մերժելու պատճառը 8 տարիների ընթացքում նրա վարած քաղաքականությունն է։ Մարդկանց հասցրել են աղքատության, հանձնել են մեր տարածքները և ոչինչ չեն արել՝ մարդկանց կյանքը բարելավելու համար»,- այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիները մերժում Նիկոլ Փաշինյանին։
Ըստ նրա՝ այն քաղաքացիները, որոնք չվախենալով մերժում են Փաշինյանին, հավաքական կերպարն է այն մարդկանց, ովքեր դեմ են Փաշինյանին և նրա թիմին։ Կարապետյանն այն համոզմանն է, որ այդ մարդկանց քանակն ամեն օր ավելանում է։
«Մենք բացում ենք մարդկանց աչքերը։ Մարդիկ ավելի ռեալ են տեսնում իրականությունը։ Ակնկալում եմ, որ հունիսի 7-ին այդպիսի մարդիկ կլինեն Հայաստանի բնակչության 90 %-ը»,- ասաց Կարապետյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










