Սպասեք լավ փոփոխությունների, բոլորդ հարստանալու եք. Գագիկ Ծառուկյանը Շենգավիթում է


Սպասեք լավ փոփոխությունների, բոլորդ հարստանալու եք. Գագիկ Ծառուկյանը Շենգավիթում է
Մայիս 12 17:55 2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու թիմակիցներն այս պահին Մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի հարևանությամբ հանդիպում են անցկացնում շենգավիթցիների հետ։ Ողջունելով լավագույն ավանդույթներ ունեցող վարչական շրջանի բնակիչներին՝ Ծառուկյանը նշեց, եկել է նրանց աչքերի մեջ նայելով ասելու՝ սպասեք լավ փոփոխությունների։

«Բոլորդ էլ հարստանալու եք, բոլորդ էլ գործ եք ունենալու։ 2027 թվականին երբ բացվի Հիսուս Քրիստոսի արձանը, միլիոնավոր մարդիկ են գալու միլիարդավոր դրամներ են ծախսելու, որը մնալու է մեր երկրում»,-ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը նշեց, մարդիկ ուշադրության, աջակցության կարիք ունեն, վերջին օրերին շրջել է համայնքներում, հասկացել է, որ մարդիկ վարկերի տակ են։

«Այսօր Հայաստանում կա 650 հազար ընտանիք, 2 մլն 450 հազար վարկառու կա։ Ամեն ընտանիքից 3-4 մարդ վարկի տակ է, պետությունը պետք է մինչև 3 մլն դրամ վարկ ունեցողներին ներում շնորհի»,-ասաց Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։