Քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է. Վահե Հովհաննիսյան


Քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է. Վահե Հովհաննիսյան
Մայիս 12 13:48 2026

«Պատրաստվե՛ ք լավ փոփոխությունների»,-գրում է քաղաքագետ, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա ընդգծում է՝ քարոզարշավի առաջին օրերի տպավորությունը միանշանակ է։

«Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում։ Բոլոր գյուղերում, բոլոր բնակավայրերում, բոլոր քաղաքներում, բոլոր սոցիալական խավերում մարդիկ փոփոխություններ են ուզում։ Բոլորին այս վիճակը հոգնացրել է։ Էս մեկ ամիսը լինելու է փոփոխությունների հիմքում։ ժողովրդի հետ ուղիղ շփումներից եկած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի նոր կարգախոսն է՝ պատրաստվեք լավ փոփոխությունների։ Իսկապես պետք է պատրաստ լինել երկրում, համապետական մակարդակում, համայնքային մակարդակում, ընտանեկան մակարդակում, անձնական մակարդակում, բոլոր միջավայրերում։ Հայաստանը կարիք ունի մեծ փոփոխությունների, և ուրեմն պետք է պատրաստ լինենք՝ լավ փոփոխությունների»,-գրում է նա։