Մի քանի շաբաթ առաջ էր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին փաստի առաջ կանգնեցրեց ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասով, սակայն Փաշինյանն ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց․ ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ 7-րդ դասարանի աշակերտը նման պատասխան չէր տա. «Ավելի պատկերավոր ասեմ՝ ամուսնացած ես ու կինդ հայտնաբերում է, որ սիրուհի ունես ու քեզ փաստի առաջ է դնում, միգուցե, ներում է, բայց ասում է՝ ընտրություն արա։ Եվ դու ասում ես՝ չգիտեմ՝ սիրուհին ինձ հետ կամուսնանա՞, թե՞ չէ, դեռ հակասություն չկա, շարունակենք միասին ապրել, հետո ինքը, երբ որոշի, ես կկողմնորոշվեմ»։










