Դպրոցները փակելով՝ այս իշխանությունները կփորձեն դատարկել առանց այդ էլ ապրուսի դժվարին պայմաններ ունեցող մեր գյուղերը․ Տարոն Վարազդատյան


Դպրոցները փակելով՝ այս իշխանությունները կփորձեն դատարկել առանց այդ էլ ապրուսի դժվարին պայմաններ ունեցող մեր գյուղերը․ Տարոն Վարազդատյան
Մայիս 11 21:50 2026

«Մեր տարածաշրջանը մշտապես աչքի ընկել կրթության նկատմամբ բարձր հակվածությամբ, իսկ ուժեղ տնտեսություն կառուցելու հիմքում որակյալ կրթությունն է»,- այս մասին Վայոց ձորի մարզում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Տարոն Վարազդատյանը։

Ըստ նրա՝ պատահական չէ, որ  Վայոց ձորում գործել է Գլաձորի համալսարանը, սակայն կրթության հանդեպ, կրթության քայքայման հանդեպ այս իշխանության արշավները չեն սահմանափակվել միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի փակմամբ։

«Պլաններում մի շարք գյուղերի դպրոցների փակումն է՝ դպրոցների միավորման ծրագրի քողարկված նպատակի ներքո։  Սրանք միայն փաստերն են, իսկ այս ամենի հետևում ներկա իշխանությունները բոլորովին այլ բան են թաքցնում։ Երևի թե բոլորին քաջ ծանոթ է 300 000 ադրբեջանցիների վերաբնակեցման շուրջ խոսակցությունները։ Դրանք լոկ հարևան երկրի նկրտումները չեն, դրանք նրանց ուղիղ պահանջներն են, որոնց անշեղ սպասարկում են այսօրվա իշխանությունները։ Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ են տրվել հենց այդ գյուղերը, որոնց դպրոցները նախատեսում են փակել։ Պատասխանը դժվար չէ կռահել։ Այսօրվա Եղեգիս համայնքի նշված գյուղերում նախկինում բնակվել են բազմաթիվ ադրբեջանցիներ, և դպրոցները փակելով՝ այս իշխանությունները կփորձեն դատարկել առանց այդ էլ ապրուսի դժվարին պայմաններ ունեցող մեր գյուղերը՝ բավարար հող նախապատրաստելով իրենց բարեկամ և անվտանգության երաշխավոր ադրբեջանցիների համար»։

Ավելի մանրամասն՝ հանրահավաքի ուղիղ եթերում։