Մենք հատուկ ծրագիր ենք կազմել Արարատյան դաշտի համար. Սամվել Կարապետյանը հանդիպել է Արարատի ու Արմավիրի բնակիչների հետ


Մենք հատուկ ծրագիր ենք կազմել Արարատյան դաշտի համար. Սամվել Կարապետյանը հանդիպել է Արարատի ու Արմավիրի բնակիչների հետ
Մայիս 11 21:19 2026

«Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք»,-Արարատի ու Արմավիրի մարզերի բնակիչներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ Արարատի մարզի բնակիչները հնարավորություն ունեն մոտիկից տեսնել Արարատ լեռը, իսկ Արմավիրի մարզի բնակիչները մոտ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Սամվել Կարապետյանը մարզաբնակ քաղաքացիներին ընդունել է իր բակում՝ լսելու գյուղի հետ կապված խնդիրները։

«Հաստատ դուք վստահ եք, որ մենք հաղթելու ենք, դրա համար ինչքան շուտ իմանանք ձեր խնդիրները, այնքան շուտ կմտածենք դրանց մասին ու լուծումներ կգտնենք»,-ասել է Կարապետյանը։

Գործարարը նկատել է, այսքան տարիների ընթացքում իշխանությունը չի մտածել նաև այս մարզերի բնակիչների մասին, այստեղ էլ աղքատներ կան։

«Մենք հատուկ ծրագիր ենք կազմել Արարատյան դաշտավայրի համար, աշխարհին պետք է ցույց տանք, ինչքան համեղ մթերքներ կան այնտեղ։ Ամեն ինչ անելու ենք, որ ձեր արտադրանքը էժան չվաճառեք, առաջին հերթին զարգացնելու ենք գյուղատնտեսությունը, շատ արագ հասնելու ենք նրան, որ ձեր մթերքները ստեղծեն հավելյալ արժեքներ, դրանք վերամշակվելու են ու արտադրանքն ավելի թանկով վաճառվի»,-մանրամասնել է հայտնի գործարարը։

Կարապետյանն այս մարզերում արտադրություններ հիմնելն ու զագացնելը հեշտ գործ է համարում, մտադիր է՝ հաղթելու դեպքում զարկ տալ նաև զբոսաշրջությանը։

«Ձեր շրջանները զարգացնելն ամենահեշտ ու ամենաարագ գործն է։ Դրանում չկասկածեք, շուտով միասին ենք դա անելու»,-ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը 3-րդ քվեաթերթիկն է, այն ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով՝ ստեղծել 300 հազաար աշխատատեղ, փոքր բիզնեսն ազատել հարկերից, մատչելի բնակարան՝ երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին, ապահովել մատչելի դեղեր, ստեղծել մթերման կայաններ, հասնել երաշխավորված խաղաղության և այլն։

Անցած օրերին թիմի անդամները նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպումներ են ունեցել Սյունիքի քաղաքներում։

Մանրամասները՝ տեսանյութում։