«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի կետերից մեկը՝ ուղղված բազմազավակ ընտանիքների աջակցությանը։
«Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում»,- հայտարարել է նա։
Արման Թաթոյանի խոսքով՝ բազմազավակ ընտանիքների համար նախատեսված են նաև հարկային արտոնությունների հետ կապված այլ ծրագրեր, որոնք ևս փուլ առ փուլ կներկայացվեն։










