«Էն, ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա ընդամենը չկառուցածի հաշիվ է». Փաշինյանը պնդում է, թե Արցախը մերը չի եղել


«Էն, ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա ընդամենը չկառուցածի հաշիվ է». Փաշինյանը պնդում է, թե Արցախը մերը չի եղել
Մայիս 11 14:47 2026

Ինչ որ ուզում էի ասել՝ ասել եմ, մեկնաբանելու բան չունեմ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով նախօրեի իր հայտարարությանը, թե Արցախը մերը չի եղել։

 

«Կոռնիձորում ես խոսում էի Ղարաբաղի շրջակա տարածքների մասին, և, այո՛, չեն կառուցվել (դպրոցներ, մանկապարտեզներ)։ Էն, ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա ընդամենը չկառուցածի հաշիվ է»,-ասաց Փաշինյանը։