Ալիևի խոսելուց հետո չեմ քնում գիշերները, նենց է իրեն պահում, որ մենք ոնց որ գոյություն չունենանք. Ծառուկյան


Ալիևի խոսելուց հետո չեմ քնում գիշերները, նենց է իրեն պահում, որ մենք ոնց որ գոյություն չունենանք. Ծառուկյան
Մայիս 11 14:05 2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ քարոզարշավի 4-րդ օրը հայրենի Կոտայքի մարզում է, այս անգամ՝ Հրազդան համայնքում:

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներն իրենց անհանգստությունը հայտնեցին մեր հանրապետության անվտանգության խնդիրների վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանն էլ ի պատասխան հավաքված քաղաքացիների հարցադրումների՝ խոսեց իշխանության որդեգրած խաղաղության օրակարգից:

«Ժողովո՛ւրդ ջան, խաղաղությունը ո՞րն է. իրենք Ալիևի հետ պայմանավորվածություն ունեն, բայց ոչ մի ստորագրված, երաշխավորված փաստաթուղթ չկա: Ալիևը պիտի պահանջի՝ Քյարքին պիտի տաք, 300 000 հազար ադրբեջանցի պիտի գա, Սահմանադրությունը պիտի փոխվի: Մեր Արցախի ժողովուրդն եկել է, այստեղ մնալու տեղ չկա, մերոնք դռները փակել են՝ ունեցվածքը մեջը թողած, էնտեղ գնալու մասին խոսք չկա»,- նկատեց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ Ալիևի խոսելուց հետո չի կարողանում գիշերները քնել․ «Այնպես է խոսում, կարծես՝ մենք գոյություն չունենք»: