Օրը ցերեկով, մարդիկ 60 հոդվածի հողը զավթել են, ընդլայնելով սեփական բիզնեսը։ Իսկ եթե ապօրինի չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ են հողը ծածկում։ Գրում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
«Օրենքը խախտելուց բացի, կան բազմաթիվ մասնագիտական հարցեր։
Երևանի կլիմայում հասուն ծառերի համար կենսական կարևոր է ազատ, օդաթափանց և ջրաթափանց հողային մակերեսը։ Անընդունելի է արմատային գոտու «դեկորատիվ» ծածկը հօգուտ սրճարանի «սեղանիկի»։
Արմատների վրա տեղադրվող սեղանները մշտապես պրեսի են ենթարկելու հողը, դուրս մղելով օդը, վնասելու են արմատներին։
Ըստ Երևանի ավագանու որոշման, տնտեսվարողը պարտավոր է խնամել տարածքի ծառերը, իսկ արվում է հակառակը։ Սա ոչ թե գեղագիտական, այլ մասնագիտական մոտեցման հարց է (պարզաբանող նկարը կցել եմ)։
Բազմիցս գրել եմ, որ արդեն 5 տարի է, ամբողջ Երևանով կաղնիների զանգվածային վարակ է, բույսերը հիվանդ են, ադեկվատ խնամքը խիստ կարևոր է։ Պարտադիր են՝ոռոգումը, սրսկումները, պարարտացումը, այդ թվում սաղարթով։
Թերի է արվում ամենը, բացառությամբ ծառահատումների…
Վերադարձրե’ք հողը համայնքին, դա է ՀՀ օրենքի պահանջը։










