Մայիսի 9-ի Հաղթանակի խորհուրդը Սամվել Կարապետյանի համար եղել և մնում է կարևոր։
«Մայիսի 9-ը ինձ համար եղել և մնում է Հաղթանակի օր»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա հավելել է՝ այդպես է եղել մեր պապերի, հայրերի ու մեզ համար, այդպես է լինելու նաև հաջորդ սերունդների համար։
«Հաղթանակի օրն է, և ես ուզում եմ ամբողջ մեր հայ ժողովրդին շնորհավորել Հաղթանակի օրվա կապակցությամբ»,- ասել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն նշել է նաև՝ մի նշանակալից հաղթանակ էլ հունիսի 7-ին է լինելու։
«Հաջորդ մեծ հաղթանակը մենք ունենալու ենք մեր ժողովրդի հետ՝ հունիսի 7-ին»,- մասնավորապես, ասել է Սամվել Կարապետյանը։










