Պուտինն առաջարկում է Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին միանալու հարցով


Պուտինն առաջարկում է Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին միանալու հարցով
Մայիս 9 22:30 2026

Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «պահանջում են հատուկ քննարկում», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։

Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցով։

Նրա խոսքով՝ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ շրջանակում։

Երևանը պետք է «որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի» ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում, որպեսզի հնարավոր լինի անցնել «ինտելիգենտ բաժանման» ճանապարհով, նշել է Պուտինը։