«Պետք է փոխենք մեր երկիրը, ուժեղացնենք մեր երկիրը»,- Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ ստեղծվելու է համայնքային զարգացման ծրագիր. «Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, պետությունը գյուղացիներին անհատույց տրամադրելու է տեխնիկա, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարվի»։
Կարապետյանն ասաց, որ քաղաքում կառուցելու են ապակու գործարան, գյուղերում զարգացնելու են անասնապահությունը։
«Մենք ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է»,- ընդգծեց նա։
Ըստ նրա, իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում Սիսիանում մարդն ունենալու են աշխատանք, գյուղերում՝ մարդիկ ապրուստ են ունենալու, երիտասարդներն էլ ունենալու են իրենց հարմար զբաղմունք։
«Գործն ու հողն ունենալու եք, պետք է հավատ ու առաջ գնալ»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը։
Կարապետյանը ներկայացրեց աղքատության հաղթահարման հիմնադրամի ստեղծման ծրագիրը, որտեղ 70 տոկոս ներդրում են անում սփյուռքի ունևոր հայերը, 30 տոկոսը՝ պետությունը, ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող 5 հոգանոց ընտանիքին ամսական կտրվի 150 հազար դրամ օգնության։










