Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է. Անահիտ Մանասյան


Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է. Անահիտ Մանասյան
Մայիս 9 16:00 2026

Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի, գրել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս խնդրի շարունակական առկայությունը չի կարելի պայմանավորել նրանով, որ որոշումները կայացվում են անհատական գործերով: Այդպիսի տրամաբանությունն ավելի շատ նմանվում է «կոլեկտիվ անպատասխանատվության»: Կալանքի ինստիտուտին առնչվող խնդիրները պետք է հաղթահարել համակարգային լուծումներ գտնելու համատեքստում»,-նշել է նա։