Ռուսական կողմին էլ մենք հարցեր ունենք․ Արման Թաթոյան (Տեսանյութ)


Ռուսական կողմին էլ մենք հարցեր ունենք․ Արման Թաթոյան (Տեսանյութ)
Մայիս 9 13:18 2026

Հայ և ռուս ժողովուրդների միջև դարավոր բարեկամություն է եղել, իրավունք չունենք մոռանալու, չենք էլ կարող, թեմային անդրադառնալով՝ ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«ՌԴ-ի հետ հարաբերություններում կան խնդիրներ, հեշտ չէ, երբեք չպետք է նայենք որպես հեշտ հարաբերությունների, իրենց բարդություններով պետք է հասկանանք։ Խնդիրները եղել են այս իշխանությունների պատճառով, բայց ռուսական կողմին էլ մենք հարցեր ունենք։

Օրինակ, թե Արցախում, երբ խաղաղապահներ կային, ինչո՞ւ մեր հայրենակիցները չպաշտպանվեցին, Ջերմուկի վրա հարձակման ժամանակ ինչո՞ւ աջակցություն չցուցաբերվեց», - «Հաղթանակ» զբոսայգում ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ դա ՀՀ իշխանությունների ձախողված քաղաքականության արդյունքն է։ 

Նշեց՝ պետք է հասկանալ՝ մեր իշխանությունն ինչ է անում․ «Եթե պահանջ չներկայացրեցիր, շահերդ առաջ չտարար՝ ամեն պետություն ունի իր շահեը։ Մեզ ՀՀ շահերով ղեկավարվող իշխանություն պետք, և ոչ թե Ադրբեջանի շահերն առաջ տանող»։