Երգով շատ եմ ելույթ ունեցել, բայց խոսքով՝ քիչ․ Աննա Մայիլյան


Երգով շատ եմ ելույթ ունեցել, բայց խոսքով՝ քիչ․ Աննա Մայիլյան
Մայիս 8 21:06 2026

ՀՀ վաստակավոր արտիստ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աննա Մայիլյանը, Հաղթանակ զբոսայգում ընթացող հանրահավաքի ընթացքում իր ելույթն սկսեց աղոթքով, որից հետո խոստովանեց․ «Էներգետիկան շատ լավն է։ Ճիշտ է՝ երգով շատ եմ ելույթ ունեցել, բայց խոսքով՝ քիչ»։

 

Նա ընդգծեց, որ միջավայրը՝ հարազատ է և ընթերցեց իր անկեղծ խոսքը․ «Այսօր մայիսի ութն է, տարիներ ի վեր այսօր նշել ենք որպես Եռատոն՝ հաղթանակի և ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Ցավոք, այսօր, չնայած հավաքված ենք խանդավառությամբ, բայց հոգու մեջ կա կսկիծ և ցավը դեռ թարմ է։ Որպես հանրապետության վաստակավոր արտիստ, մարդ, որը 30 տարի ի վերջո աշխարհի տարբեր բեմերում տարածել է հայ երգը, երբեք չեմ ընկճվում։ Կոմիտաս վարդապետը ասում էր, որ յուրաքանչյուր ամենատխուր հայ երգի մեջ կա լույս և ուժ։ Այսօր մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, որոնց կհաղթահարենք, իհարկե, երբ կլինենք միասնական, կմտածենք մեր երկրի շահի մասին, կհարգենք մեկս մյուսին, կարժևորենք և կպահպանենք ազգայինը»

 

Մայիլյանի համոզմամբ՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում բացառվում է սեփական աթոռը գերադասելը և ամեն գնով իշխանություն պահելը։