Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հաստատեցին տեղեկությունը։
Հիշեցնենք՝ Aysor.am-ը երեկ գրել էր՝ Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով հրաժարական է տվել Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղմկահարույց դեպքով ՆԳՆ-ում էլ պաշտոնանկություններ են եղել։
Աշխատանքից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանը և Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։
Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ պաշտոններից ազատվել են Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։
Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեղադրանքներ են առաջադրվել 2 անձի, նրանք կալանավորվել են։










