«Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին». Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում


«Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին». Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում
Մայիս 8 10:48 2026

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

«Հավերժ փա´ռք հայրենիքի նվիրյալ նահատակներին,

երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»,- ասվում է հաղորդագրությունում։