«Հազարավոր մարդկանց աղքատացնող, ընտանիքներ քանդող, անեծքի արժանացող այս նախագծի հեղինակի անունն է Ալեն». Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ օնլայն կազինոներում խաղադրույքները 7 տարում 18 անգամ ավել


«Հազարավոր մարդկանց աղքատացնող, ընտանիքներ քանդող, անեծքի արժանացող այս նախագծի հեղինակի անունն է Ալեն». Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ օնլայն կազինոներում խաղադրույքները 7 տարում 18 անգամ ավել
Մայիս 7 22:48 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ իշխանության օրենսդրական նախաձեռնությունները պատճառ են դարձել, որ օնլայն եղանակով խաղամոլությունն էլ ավելի տարածվի։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերներ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխությունները, որոնց հեղինակն Ալեն Սիմոնյանն է։

«Այս նախագիծը ընդունելուց հետո օնլայն կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

«Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող , ընտանիքներ քանդող ու անեծքի արժանացող այս նախագծի հեղինակը:

Տակը անունը գրած է՝ Ալեն»,- նշել է Կարապետյանը: