«Freedom House» միջազգային իրավապաշտպան կառույցը, որը մինչ այս հրապարակել էր Ժողովրդավարության մասին իր տարեկան զեկույցը և որով Հայաստանը, հավաքելով 54 միավոր 100-ից, դասվում էր «մասնակի ազատ» երկրների շարքին, հրապարակել է նաև այդ զեկույցի դետալիզացված տարբերակը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով.
«Ճակատագրի հեգնանքով դա տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համաժողովի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից անմիջապես հետո՝ հերթական հարվածը հասցնելով Հայաստանի «ժողբաստիոն» հեքիաթին։
Հեղինակավոր միջազգային իրավապաշտպանական կառույցը հերթական անգամ արձանագրել է Հայաստանում մի շարք ուղղություններով ժողովրդավարության խայտառակ վիճակ, ուստի ներկայացնում եմ ձեզ որոշ ցուցանիշների թվային պատկերը։
• Արդյոք կառավարության ներկայիս ղեկավարը կամ այլ գլխավոր ազգային իշխանությունն ընտրվե՞լ է ազատ և արդար ընտրությունների միջոցով։
2 միավոր՝ 4-ից։
• Արդյոք գործող ազգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչները ընտրվե՞լ են ազատ և արդար ընտրությունների միջոցով։
2 միավոր՝ 4-ից։
• Արդյոք ազատ ընտրված կառավարության ղեկավարը և ազգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչնե՞րն են որոշում կառավարության քաղաքականությունը։
2 միավոր՝ 4-ից։
• Արդյոք պաշտոնական կոռուպցիայի դեմ պաշտպանության միջոցները ուժեղ և արդյունավե՞տ են։
2 միավոր՝ 4-ից։
• Արդյոք կառավարությունը գործո՞ւմ է բաց և թափանցիկ։
2 միավոր՝ 4-ից։
• Կա՞ն արդյոք ազատ և անկախ լրատվամիջոցներ։
2 միավոր՝ 4-ից։
• Արդյոք անհատները ազա՞տ են դավանելու և արտահայտելու իրենց կրոնական հավատքը կամ անհավատությունը հրապարակավ և անձնական կյանքում։
2 միավոր՝ 4-ից։
• Կա՞ արդյոք ակադեմիական ազատություն, և արդյոք կրթական համակարգը ազա՞տ է լայնածավալ քաղաքական գաղափարախոսությունից։
2 միավոր՝ 4-ից։
• Կա՞ արդյոք անկախ դատական համակարգ։
1 միավոր՝ 4-ից։
• Արդյոք քաղաքացիական և քրեական գործերով գերակշռո՞ւմ է պատշաճ դատավարությունը։
1 միավոր՝ 4-ից։
• Կա՞ արդյոք պաշտպանություն ֆիզիկական ուժի անօրինական կիրառումից և ազատություն պատերազմից ու ապստամբություններից։
1 միավոր՝ 4-ից։
• Արդյոք օրենքները, քաղաքականությունը և գործելակերպը երաշխավորո՞ւմ են բնակչության տարբեր խմբերի հավասար վերաբերմունքը։
2 միավոր՝ 4-ից։
Այս գնահատականները չափալախ են Նիկոլի ստերին.
1. Իշխանությունները չեն ձևավորվել լիարժեք անկախ և արդար ընտրությունների միջոցով։
2. Իշխանությունները բավարար ինքնուրույն չեն։
3. Պաշտոնական կոռուպցիայի դեմ միջոցները քիչ արդյունավետ են։
4. Կառավարությունը բավարար թափանցիկ չէ։
5. Մեդիաները բավարար ազատ և անկախ չեն։
6. Խղճի և դավանանքի ազատությունը լիարժեք չէ։
7. Ակադեմիական ազատությունները բավարար չեն։
8. Անկախ դատական համակարգ չկա։
9. Պատշաճ դատավարություն չկա։
10. Քաղաքացիները պաշտպանված չեն ( չէ մի չէ՝ «խաղաղության դարաշրջան»)
11. Քաղաքացիների հավասարությունը լիարժեք չէ։
Սա ֆիասկո է, Նիկո’լ»։










