Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը և այլ գործիչներ կարող են գնալ տեղամաս ու քվեարկել


Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը և այլ գործիչներ կարող են գնալ տեղամաս ու քվեարկել
Մայիս 7 17:30 2026

Արդարադատության ծառայության պրոբացիայի ծառայությունից հավաստիացրել են, որ խնդիր կարգավորված է, տնային կալանքում գտնվող այն քաղաքացիները, որոնք ընտրելու իրավունք ունեն և  ընտրելու ցանկություն կունենան, իրենց  իրավունքը կապահովեն։ Ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Մեզ ասում են՝ մի անհանգստացեք, տնային կալանքում գտնվող ընտրողները, ովքեր կցանկանան գնալ տեղամաս ու քվեարկել, մենք իրենց իրավունքի իրացումը կապահովենք, այսինքն իրենց կուղեկցեն տեղամաս»,- ասաց Հովակիմյանը։

Նշենք, որ այս պահի դրությամբ տնային կալանքում են գտնվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը և այլ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական ու  հասարակական գործիչներ։