Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին


Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին
Մայիս 7 16:39 2026

Մամուլի ասուլիսի ընթացքում Սամվել Կարապետյանը ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք, նրա խոսքով, այդպես էլ չեն իրականացել։ Համոզմունք հայտնեց, որ իրենց կհաջողվի արթնացնել ժողովրդին.

«Նախկինում էլ հայ ժողովուրդը վախի մթնոլորտի տակ, ատելով Փաշինյանին՝ չի գնացել ընտրությունների։ Հիմա մենք բոլորս պետք է ժողովրդին հիշեցնենք, որ իրենք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտքը, որ հետո չմեղադրեն ո՛չ քաղաքական ուժերին, ո՛չ քաղաքական գործիչներին, որ նախկինները եկան, ներկաները գնացին ու այսպես մենք ապրում ենք աղքատ կյանքով»,-ասաց նա։

Հիշեցրեց՝ աղքատության մակարդակը ՀՀ-ում բարձրացել է։