Քրիստոնեությունն ու մեր եկեղեցին ոչ միայն զարգացնելու ենք Հայաստանի ներսում, այլև ամբողջ աշխարհով թնդացնելու ենք, որ առաջին քրիստոնեական պետությունն ենք, պետք է բոլոր քրիստոնյաները դա հարգեն, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպես մուսուլմանների համար Մեքքան»,-նշեց կուսակցության առաջնորդն ու ասաց, որ Վեհափառի դեմ դուրս եկած հոգևորականների դեմ ոչինչ չի անի, նրանց դատավորն Աստված ու եկեղեցին կլինեն։










